Երևի մի քանի ամիս կլիներ, որ վիճել էինք, բաժանվել...չէ, չէինք բաժանվել, այլ նա էր հեռացել: Երկար ժամանակ ապրում էի ՝ ցավը հոգուս մեջ, իսկ հետո սկսեցի մոռանալ նրան ՝ ինչպես նա ինձ մոռացավ:
Մի անգամ որոշել էինք ես ու երկու մտերիմ ընկերուհիներս, ովքեր մտերիմ էին նրա հետ, գնանք զբոսնելու: Ես պատրաստվեցի և դուրս եկա: Հասանք մեր պայմանավորված վայր, ողջունեցինք իրար: Նրանք ուշադիր ինձ էին նայում: Ես հարցրեցի.
-Ինչ-որ բա՞ն է եղել:
-Նամակ ունես ,- ասաց աղջիկներից մեկը:
Ես զարմացա:
-Ե՞վ...
Նա ինձ հանձնեց հասարակ սպիտակ ծրարով մի նամակ, որի վրա ՝ հասցեի տեղում, գրված էր ՆՐԱ անունը: Բացեցի...չնայած չէի սիրում, չնայած ատում էի, բայց կարդացի...
«Կներես...ես ուզում եմ քեզ հետ բերել...սխալ եմ արել...արի մեր հին հարաբերությունները վերականգնենք, արի կրկին լինենք իրար հետ: Ես խոստանում եմ, որ էլ քեզ չեմ ցավեցնի»:
Ծիծաղեցի: Ուղղակի երեխա: Ընկերուհիներիս ասացի.
-Ես ուզում եմ խոսել նրա հետ:
-Լավ...
Այգում էինք: Հայտնվեց նա: Եկավ...ուզում էր կողքիս նստել, բայց ես կտրուկ ասացի.
-Դիմացս նստիր:
Նստեց...նստեց ու լռեց:
-Լսիր, - ասացի ես, - ես քեզ չեմ սիրում: Ես մոռացել եմ քեզ: Մոռացել եմ խոսքերդ: Նամակդ կպահեմ ինձ մոտ, բայց քեզ ոչ...
-Ես հասկացել եմ իմ սխալը...կներես...,- կցկտուր ասաց նա:
-Շատ լավ է , որ հասկացել ես, բայց էլ ոչինչ չի կրկնվի: Քեզ համար հեշտ է, եթե ես ասեմ չէ, ապա դու ուրիշին կսիրես...ես քեզ լավ եմ ճանաչում...
-Միայն քեզ ,- ասաց նա:
-Ոչ...միևնույնն է...ես քեզ չեմ սիրում...դու ինձ պետք չես...
-Բայց...չէ, դու ինձ սիրում էիր...
-Ես քեզ ատում էի...ատում էի, որ դու նույն խոսքերն ես ասել ուրիշին...այն խոսքերը, որոնք ինձ ես ասել մի ժամանակ: Ես այլևս թույլ չեմ տա, որ դու խաղաս ինձ հետ:
Նա կանգնեց:
-Ես ինձ վնաս կտամ:
-Չես տա...ախր ես գիտեմ քեզ: Դու սիրում ես կյանքը...դու երկու օր հետո նոր ընկերուհի կունենաս...դու տարիներ հետո միգուցե իմ անունը չհիշես...
Նա շրջվեց:
-Հաջողություն:
-Հաջողություն:
Ընկերուհիներս էլ կանգնեցին:
-Գնանք...
Մյուս օրը իմացա, որ նա հանգիստ քնել է ): Նա իրեն ոչինչ էլ չէր անի...
Օրագրիս վերջին էջում գրեցի. « Նա կմեծանա...միգուցե չփոխի բնավորությունը, բայց կամուսնանա: Կունենա իր երեխաները....և կհասկանա, թե ինչ թանկ բան է կյանքը: Միգուցե այդ ժամանակ հիշի ինձ: Հիշի նրան ՝ ում համար մի ժամանակ պատրաստ էր «մեռնել»: