Նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ուղղակի հիստերիա առաջացրեց Մոսկվայում...Ռուսաստանյան որոշ քաղաքական, հասարակական գործիչներ ելույթ ունեցան հակահայ կոչերով...Ռուսաստանյան "Զվեզդա",ՆՏՎ,Առաջին Ալիք հեռուստաընկերությունները,որոնք անմիջականորեն վերահսկվում են Կրեմլից աչքի ընկան իրենց հակահայ թոք-շոուներով և հաղորդումներով...Հայաստանին ուղղված բազմաթիվ վիրավորաքների և մեղադրանքների մեջ հատկապես աչքի ընկավ ռուսաստանցի հասարակական գործիչ և լրագրող Մաքսիմ Շևչենկոն,ով Առաջին Ալիքի "Ժամանակը ցույց կտա" թոք-շոուի ժամանակ հանդես եկավ մի քանի հակահայ բարբաջանքներով,իսկ այսօր էլ մեղայական տեսահոլովակ էր տեղադրել իր Youtube ալիքում և բացատրում էր հայտնի ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովին,որ նա երբևէ չի ցանկացել վիրավորել հայերին...Այսինք,այն որ Շևչենկոյի համար ռուսամետ հայերը թշնամի չեն,իսկ ոչ ռուսամետները՝թշնամի են և այն,որ Արցախն,ըստ նույն Շևչենկոյի պատկանում է Ադրբեջանին,դա հայերի նկատմամբ վիրավորանք չէ...


Բայց խնդիրը նրանում է,որ սա Շևչենկոյի առաջին հակահայ ելույթը չէ...Ոչ էլ վերջինը կլինի...
Դեռ 2014 թ-ի մարտին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Մաքսիմ Շևչենկոն հայտարարել էր,որ ադրբեջանցիները Ղարաբաղի բնիկ ժողովովուրդն են...
Շևչենկոն միամտաբար չդարձավ հակահայ և հենց այնպես չի խեղաթյուրում պատմությունը...Այն,որ սա շատ այլ ռուսաստանցի քաղաքական,հասարակական գործիչների և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների նման գնված է Բաքվի կողմից՝անհերքելի է...Այս տիպի գործիչները՝Եպիֆանցև, Մարկով,Պրոխանով,Դուգին և այլն առանց գումարի,ինչպես ասում են,հարազատ ծնողին բարև չեն տա...Սակայն,ըստ իս,կա ևս երկու պատճառ,թե ինչու՞ Մաքսին Շևչենկոն հակահայ է...


Հայտնի իսրայելցի հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը դեռ անցյալ տարվա վերջին իր հարցազրույցներից մեկում բացահայտել էր Շևչենկոյի և ռուսաստանցի հայտնի մահմեդական ծայրահեղական, ազգությամբ ադրբեջանցի Հեյդար Ջեմալի միջև սերտ կապը..."Ջեմալի աշակերտներից է Մաքսիմ Շևչենկոն,ով նրան ընկղմել է իսլամի մեջ...Ջեմալի միջամտությամբ Շևչենկոն ընդունել է մահմեդականություն... Դա տեղի է ունեցել դեռ 2003 թ-ին...",-ասել է Էսկինը...


Հիշեցմեմ,որ չնայած Հեյդար Ջեմալը,ով 2016 թ-ի դեկտեմբերին գնաց Ալլահի մոտ, ծայրահեղական մահմեդականության քաչոզիչներից էր,սակայն շատ սիրված և ընդունված հյուր էր ռուսաստանյան շատ հեռուստաալիքների թոք-շոուներում և մասնակցելով դրանց զբաղվում էր նաև բացահայտ հակահայ քարոզչությամբ... Հենց սրանով է նաև պայմանավորված Մաքսիմ Շևչենկոյի հայատյացությունը և այն տեսակետը,որ Արցախն Ադրբեջանի տարածքն է...


Հավելեմ,որ Ջեմալի աշակերտներից և երկրպագուներից են եղել նաև եվրասիական գաղափարախոսության կողմնակից և Բաքվում հաճախ հյուրընկալվող Ալեքսանդր Դուգինը և իրեն ռուս ազգայնական համարող Ալեքսանդր Պրոխանովը..Հիամ նաև հասկանալի է,թե ով է եղել սրանց և Ալիևների ընտանիքի միջև կապ հաստատողը,որի արդյունքում Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը արդյունք է տալիս...
Իմ կարծիքով Շևչենկոն նաև չի սիրում հայերին անձնական պատճառներով...Նրա նախկին կինը,ով լքել է Շևչենկոյին՝հայտնի ռուսաստանցի լրագրող Նադեժդա Կևորկովան է...Այսինքն,իր ընտանեկան անհաջողության մեջ Շևչենկոն մեդարում է հայուհի նախկին կնոջը...
Այտեղից հետևություն.Մաքսիմ Շևչենկոն ունի երեք պատճառ ատելու Հայաստանը և հայերին...


Այս ստահակին և "օղраша"-ին միշտ է պետք է հիշեցնել իր ով լինելը...
Հ.Գ.Ի դեպ,Արամ Աշոտովիչին ուղղված վիդեոելույթում Շևչենկոն կրկին բարբաջեց այն մասին,որ ադրբեջանցիներն Արցախ պետք է վերադառանան...Չի կարող մարդը նույնիսկ իր բառերից վիրավորված Արամ Գաբրիելյանովին ուղղված ուղերձում անտեսել Բաքվի պատվիրատուի շահերը...Բայց սույն թրքասերը մոռանում է նույն Արամ Աշոտիի մասին,ով Բաքվից է և 250 հազար այլ Բաքվում բնակվող հայերի նման 1990 թ-ի հունվարին մազապուրծ է փրկվել ազերի ջարդարարներից...


Դե Շևչենկոյի,Պրոխանովի և Դուգինի նման ծախուների համար պատմությունը խեղաթյուրելն ընդամենը գումարի հարց է...Որաքն շատ եղավ,այնքան անհավանական "կհնանան" թուրքերը...

 

 

Գագիկ Համբարյան