НТВ-ի՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը քննարկող հաղորդումը նայեցի։ Կարող եմ ասել, որ ռուս էքսպերտային ու լրագրողական հանրությունը Հայաստանի իշխանությունների հասցեին արտահայտվել է այնպես, ինչպես իրենք իրենց պահել են Ռուսաստանի հետ հարաբերություններում։


Եթե քեզ արժանապատվորեն չես պահել, պատրաստ եղիր, որ անպատիվ խոսքեր ես լսելու։
Ռուսներն ասում են՝ հայերը փախչելու տեղ չունեն՝
տնտեսությունը մեր շնորհիվ է գոյատևում,
զենքը մենք ենք տալիս,
Թուրքիայի հետ սահմանը մենք ենք պահում,
ղարաբաղյան ճակատում մենք ենք վերահսկում կոնֆլիկտի էսկալացիան,
էներգետիկ ոլորտը մերն է ու մեր շնորհիվ է աշխատում,
պաշտոնական տվյալներով՝ ձեր 1 մլն ազգակիցներին մեր երկրում ենք պահում, նաև ՀՀ քաղաքացիների ահագին մաս Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտներով են ապրում (տարեկան 800 մլն դոլար)։


Այս ամենին ստիպելով են հասել, թե՞ ինքնակամ ենք տվել, էական նշանակություն չունի։ Փաստացի՝ այսօր տխուր իրավիճակ է։ Պետք է կարողանանք իրավիճակը շտկել հատկապես տնտեսության առումով։


Հիմա սրան ի՞նչ ունենք առաջարկելու ու պատասխանելու։
Հայհոյելը միշտ էլ կա․․․


Ուղղակի ամոթ է, որ մեր երկիրն այս իրավիճակում է, դրանից ավելի շատ պետք է ամաչել։

 

Դերենիկ Մալխասյան