Չնայած այն բանին, որ Իրաքը և Էրբիլը դեռևս գտնվում են բանակցությունների համար ոչ բարենպաստ պայմաններում, այնուամենայնիվ Իրաքյան Քրդստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ վարել ինքնուրույն քաղաքականություն:


Նոյեմբերի 28-ին Էրբիլում բացվեց թվով յոթերորդ օտարերկյա դիվանագիտական ներկայացչությունը՝ հյուպատոսություն: Էրբիլում բացվել է Շրի Լանկայի հյոպատոսությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Իրաքում Շրի Լանկայի դեսպան Նիրանջան Ռնասինղեն, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուստաֆան:


Շրի Լանկայի պատվավոր հյուպատոս, ազգությամբ քուրդ Ահմեդ Ջալալը իր խոսքում ասել է, որ Քրդստանի տրածաշրջանում բնակվում են ավելի քանի 3000 Շրի Լանկացի, ովքեր կազմում են Իրաքում Շրի Լանկացիների 85-90%-ը : Իրաքը, ինչպես նաև Քրդստանը այն հինգ խոշոր ներմուծողներից են, որոնք Շրի Լանկայից թեյ են ներմուծում: