Այսօր համացանցում տարածվեցին հայկական նոր թղթադրամների էսքիզները։ Հայ հանրույթը ֆեյսբուքում, բնականաբար, բուռն արձագանքեց։ Ուշագրավները ներկայացնում ենք ստորև.
«Հետաքրքիր ա: Եթե, ասենք, հարյուր հազարանոց դրամ լիներ ու էդ փողի վրա Քիմ Քարդաշյանի դեմքը լիներ, փողի դարձերեսին Քարդաշյանի ի?նչն էր լինելու ՃՃՃՃՃ
Սա այն ամենն էր, ինչ պետք էր իմանալ հայկական դրամների նոր դիզայնին` իմ վերաբերմունքի մասին ՃՃՃՃՃ»
Արմեն Հակոբյան.
«Հերթով նշեմ իմ ընկալումները՝
1000-անոցը միանշանակ անդուր է և գեղարվեստական մասով զիջում է եղածին:
2000-անոցը՝ ոչինչ, համ էլ նորություն է: :)
5000-անոցն իսկապես լավ է ստացվել:
10000-անոցը, ընտրությունների հետևանքով վարկաբեկված լինելու հանգամանքը չհաշված, նոր տարբերակով ավելի շքեղ է երևում:
20000-անոցն էլ է լավը:
Իսկ 50000-անոցի հարցում լավ չկողմնորոշվեցի: Այ, որ մի կապ ձեռքս ընկներ, մանրամասն կնշեի առավելությունները »
«Շատ վատն են։ Շատ։
Էլ չասեմ, որ ամենաշրջանառվող 1000 դրամանոցը ֆիքսել դարդի ու սգի վրա՝ դա առավել դարդոտ միտք ա»
Իզաբելլա Աբգարյան.
«Նոր թղթադրամները ոնց որ Երևանի տոնական զարդարանքով զբաղվող դիզայներն արած լինի»