Ներհայաստանյան քաղաքական դաշտում բավականին անկանխատեսելի զարգացումներ տեղի ունեցան Վանաձորի ավագանու շուրջ ընթացող գործընթացներում:
2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո, շուրջ մեկ տարի «Հայկական Վերածնունդ», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում էին ավագանու նիստերը: Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց' Վանաձորի գործող ավագանու մեկ տարվա և մեկ ամսվա գործունեությունը համարելով հակասահմանադրական:
ՍԴ որոշումից մոտ մեկ շաբաթ անց ավագանու թնջուկին փորձեց կտրուկ լուծում տալ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա հանդես էր եկել կոչով և հորդորել համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմել: Կոչի արձագանքի ինտրիգը երկար չտևեց. Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը արձագանքեց այդ հայտարարությանը. Ասլանյանը և Փելեշյանը կնքեցին համագործակցության հուշագիր համաձայն որի' Փելեշյանը կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:
Մի պահ դադար տանք և հասկանանք, թե ինչ էր կատարվել Վանաձորում 2016-ին:
Ընտրություններից հետո իշխանական կուսակցությունների մանդատները 15-ն էին' ՀՀԿ' 13, ՀՅԴ' 2, իսկ իրենց ընդդիմություն կոչվող կուսակցություններինը՝ «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն, համապատասխանաբար' 10, 5 և 3 մանդատ:
Մ.Ասլանյան-ՀՎԿ համագործակցության հանգամանքը առիթ է առավել ուշադրություն դարձնել այս քաղաքական ուժի գործողություններին (ՀՎԿ Վանաձորում ըստ ձայների զբաղեցրել էր երրորդ տեղը):
Հարց է առաջանում' եթե ՀՎԿ-ն ընտրություններից մեկ տարի անց հուշագիր է ստորագրում ՀՀԿ-ի հետ, ապա ո՞րն էր պատճառը, որ իշխող կուսակցության հետ չմիացավ անմիջապես ընտրություններից հետո և մի տարի արհեստական ընդդիմության կեցվածք էր ստանձնել:
Ակնհայտ է, որ այդ ժամանակ ՀՎԿ-ն սպասոմ էր խորհրդարանական ընտրություններին, իսկ ՀՀԿ-ին միանալու դեպքում կփոշիացներ իր քաղաքական կապիտալը, ուստի նրանց պետք էր ընդդիմադիրի իմիջը խորհրդարանական ընտրությոններում հույս ունենալով, որ կկարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը: Սակայն իրադարձոթյունների ընթացքն այպես ցույց տվեցին, որ երբեմնի ՕԵԿ-ը նույնիսկ չկարողացավ հաղթահարել այդ արգելքը, ուստի այս պայմաններոմ ՀՎԿ-ին սպառնում էր լիովին հայտնվել լուսանցքում
Ստանալով բավականին շոշափելի թվով ձայներ տվյալ պարագայում ՀՎԿ-ն պետք է քաղաքական պատասխանատվություն վերցներ իր էլեկտորատի առաջ, քանզի յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է հաշվետու լինել ընտրազանգվածի առաջ' իր կատարած գործողությունների և քայլերի համար: Այստեղ մենք կարող ենք խոսել կամ քաղաքական «սակարկումների», կամ քաղաքական միամտության ու անհեռանկարային վերաբերմունքի մասին: Նման իրավիճակում այս գործելաոճն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ:
Ստեղծված իրավիճակը թերևս ունի մեկ այլ բացատրություն ևս. ՀՎԿ-ն ներկայումս գտնվում է քաղաքական վակումում, արտախորհրդարանական կուսակցություն է և խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե չի մասնակցում ոչ մի գործընթացի: Հավանաբար այս հանգամանքը ևս նպաստել է, որպեսզի որոշակի քաղաքական և վարչական լծակ ունենալու այս ստեղծված շանսն օգտագործի իր քաղաքական հետագա ամբիցիաների համար:
Փաստացի այս մեկ տարվա ընթացքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանու նիստեր տեղի չեն ունեցել' քվորում չլինելու պատճառով, իսկ 2017-ի մարտից տեղի ունեցած նիստերը ՍԴ-ն բնորոշեց ապօրինի: Ասվածից կարող ենք եզրակացնել, որ ըստ ՏԻՄ մասին օրենքի, այն է, երբ վեց ամիս ավագանու նիստեր տեղի չեն ունենում, այդ ավագանու գործունեությունը դադարեցվում է և տեղի են ունենում նոր ընտրություններ:
Այստեղ, սակայն կա ևս մի խնդիր. ավագանու նոր ընտրության դեպքում առկա էր պոտենցիալ ռիսկ, որ «Ելք»-ը' տվյալ դեմքում «Լուսավոր Հայաստանը», նոր ընտրությունների արդյունքում հնարավոր է, հավաքի ավելի շատ ձայն, քան նախորդ անգամ (հաշվի անռնենք երկու կարևոր հանգամանք' Էդմոնի վանաձորցի լինելը, և որ նրանք Նիկոլի հետ միավորվել են' նախորդ անգամ ներկայիս դաշնակիցների միջև գնում էր կենաց ու մահու կռիվ):
Գործող համակարգը' հանձինս ՀՀԿ-ի, ինչպես տեսնում ենք մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններում, չի ցանկանում «հանձնել» ոչ մի համայնք' առավել ևս Վանաձորի դեպքում ՀՀԿ-ի համար «աբիդնի» կլիներ նման կարգի «ընդդիմադիր» քաղաք ունենալ (Հրազդանի ընտրություններում տեղի ունեցածը նույնպես վկայում է ասվածի մասին): Իսկ նշված գաղափարն իրականանալու դեպքում այն հղի է լուջ ցնցումների և սպառնալիք համակարգային անվտանգությանը, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ընդդիմադիր քաղաքապետը կկարողանար կանոնակարգել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Հ.գ. Ի դեպ «Ելք»-ը դիմել է վարչապետին' ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: