Եվ ինչ «հիասթափված պաթոսով» է ռուս հաղորդավարուհին ասում... հասցնում է կուլմինացիայի, պատրաստում խոսքի պայթյունային ֆոնն ու... արտաբերում դարակազմիկ դավադրություններից մեկը բոլորին «լավություն» անող Ռուսաստանի դեմ. այո, Հայաստան, որը հնչեց մոտավորապես՝ «և դու Բրուտոս» տարբերակով: ՈՒ այստեղ, երևի, մի քանի՝ «ջարդենք-փշրենք» տիպի ռուս պատրիոտներ հիասթափված ասացին. «օձը տաքացնողին ա էլի կծում»:
Համաշխարհային դավադրությունը, շարունակվում է Ռուսաստանի դեմ: Անշնորհակալ ազգեր, այդպես էլ չկարողացաք գնահատել ձեր իսկ անվտանգության ու բարօրության համար Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականությունը:
Իսկ էն պահերին, որ ֆաշիստ-մաշիստ էր ասում, երևի մոռացել էր, թե ով էր ֆաշիստների հետ դաշինքներ կապում, որի արդյունքը եղավ այն, որ նացիստական Գերմանիայի զորքերը հասան Մոսկվա, բայց Կրեմլի վոժդերը դեռ չէին հավատում, թե ախպեր Հիտլերն ունակ է նման բան անելու:
Հ.Գ. Կարծում եմ՝ տեսանելի են Նժդեհի ֆաշիստացման, դրա շուրջ հյուսվող ստերեոտիպերի ու քրոզչական տրոպների ադրբեջանական հետքերը, որոնք ստեղծվել են նսեմացնելու հայերի հերոսական ներգրավվածությունը Հայրենական պատերազմում: Նացիստական ուժերի ճամբարում ադրբեջանցիներ քիչ չեն եղել, բայց դրա մասին ոչ ոք չի հիշում: Օրինակ՝ «ադրբեջանական լեգիոնը», 804-րդ գումարտակը և այլն, որոնք շատ լավ ծառայել են ֆյուրերին: Ադրբեջանի նախկին նախարարներից Խասմամեդովան էլ Բեռլինում 1943-ին նախաձեռնել ու ստեղծել է «Կապի ադրբեջանական շտաբ»: Իսկ մենք ադրբեջանական ցանկացած կեղծիքի ասում ենք զառանցանք ու անցնում առաջ, բայց դրանք հետևանքներ ունենում են: