ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պարույր Սևակի ստեղծագործությունից մեկ քառատող, որում ասվում է.
«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Պարույր Սևակ»,- մասնավորապես գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ բրիֆինգներին առաջարկում էր զբաղվածության խնդիր ունեցող Հովիկ Աբրահամյանին նշանակել Մոնումոնտի կառոմպացված առանձնատների թանգարանի գիդ: