Հասարակությանն ընկճելու, հոգեպես կոտրելու, անվստահություն, հոռետեսություն և այլ բացասական երևույթներ սերմանելու համար՝ թշնամին նախկինում դա իրականացնում էր օրինակ՝ ապատեղեկատվական թռուցիկներ տարածելու միջոցով։ Հիմա դրա կարիքը չկա։ Հիմա կան կայքեր և սոցիալական ցանցեր։ Ու շատ կայքեր և սոցիալական ցանցերի պրոֆիլներ լծված են այդ գործին։ Առանց այն էլ երկրում առկա են լուծման կարոտ իրական շատ խնդիրներ, և այդ ֆոնի վրա, առիթից օգտվելով, կամա թշնամին ու ակամա անուղեղ օգտատերեր՝ լծված են այդ գործին։
Ժամանակն է, որ ապատեղեկատվություն ու փաստարկված քննադատությունն իրարից հստակ զատվեն ու ազգային -պետական շահերի դեմ զրպարտանքը ներառվի քրեական պատասխանատվության շարքում։
Արթուր Եղիազարյան