Իրանը պլանավորում է ամբողջությամբ հրաժարվել դոլարով ու եվրոյով գործարքներից, ինչ ուղղությամբ արդեն իսկ արվել է մեծ քայլ՝ երկրի արտարժութային պահոցները փոխարինվել են ռեալ ոսկով, ինչպես նաև համապատասխան առաջարկություն է ուղղարկվել տարբեր ընկերությունների, որոնք համագործակոցում են Իրանի հետ։
Այս ամենի մեջ կա երկու ուշագրավ կողմ։ Նախ, Իրանը միակը չէ իր այս ձգտման մեջ։ Նման ցանկություն են հայտնել նաև ԲՐԻԳՍ անդամ երկրները, մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը և Բրազիլիան ու եթե նրանք հաստատուն լինեն իրենց որոշման մեջ, դա կարող է փլուզել ամերիկյան տնտեսական հեգեմոնիան, որը հիմնված է դոլարի մենաշնորհի ու ոչնչով ապահովված չլինելու և բիրտ ռազմականա ուժի վրա։
Հարցի մյուս կողմը կապված է վերոնշյալ բիրտ ուժի հետ... Հիշեցնեմ, որ Լիբիան՝ ի դեմս Քադդաֆիի, անսպասելիորեն դարձավ գործընկերից՝ արյունարբու բռնապետություն անմիջապես այն բանից հետո, երբ Քադդաֆին հայտարարեց Մագրիբի երկրներում դոլարը՝ ոսկե դինարով փոխարինելու մտադրությունով։

Կից նյութը՝ Իրանի տնտեսությունը կհրաժարվի դոլարից ու եվրոյից