Ես վերջնականապես համոզվեցի, որ մեր քաղաքական դաշտն անպտուղ է, անբեղուն, ստերջ, անծին, ամուլ՝ նախապես փչացած ու թափվող, անօգտագործելի պտուղներով լեցուն…Ինքնահոսի ու կանխատեսելի, ոչ կարևոր ու երկրորդական խնդիրներով իրեն աննպատակ պատեպատ խփող, արհեստածին, անկյանք ու անպտղուն…
Նույնն էլ տնտեսությունը, որը վաղուց գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում»...Իսկ ձեռնարկվող գործողություններն էլ նման են այն վիրաբույժի գործողություններին, որը հիվանդի վրա փորձարկումներ է կատարում՝ ցավոտ, հուսահատ, ուղղակի վիրահատում՝ գուցե հաջողվի՞: Իսկ հիվանդը չի բուժվում…
Երբ ցավոտ վիրահատություններ են կատարվում պատահական՝ մարմնի որ մասն ուզում են…Պատահական ու աչքաչափով, մտածելով գուցե դա՞ է ցավի պատճառը…
Ու շարունակվում են խեղճուկրակ հիվանդի փորձնական, ընտրողական, պատահական վիրահատությունները…Իսկ հիվանդն ընդամենը սոված է, քաղցած, կարիքավոր, աննպատակ փորձարկումներից հյուծված…Մինչդեռ ուղղակի նրան ուտելիք չի մնում, չի հասնում…Կամ շատ քիչ է հասնում…