Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացնում են,որ 2 մլն դրամը՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի
հեռախոսային պարտքը,որ կազմել է 4 հազար դոլլարին մոտ գումար,եվ որը մուծվել է պետական միջոցների հաշվին, չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացնելու։
Այստեղ ըստ էության գործ ունենք որոշակի կոռուպցիոն ռիսկի հետ։ Բացատրենք՝ նախ ԱԺ հայտարարության մեջ նշվում է որ Վիվասելը հրաժարվել է իր դիմումից,քանի որ պարզվել է որ այդ խնդիրները տեխնիկական են եղել,կապված 3G կապի միացման հետ։ Սակայն հարցը այն է,որ ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից։ հիմա հարց է առաջանում,եթե ես շարքային քաղաքացիս,վաղը կամ մյուս օրը գնամ արտերկիր,չիմանամ ինչպես է անջատվում 3G ծառայաությունը ու մնամ այնտեղ ենթադրենք մի շաբաթ, արդյոք դա նշանակում է,որ հետ գալուց հետո Վիվասել ընկերությունը կշարունակի համարել,որ խնդիրը տեխնիկական է ու չի պահանջի գումար ինձից։ Խիստ կասկածում եմ։ Հետևաբար կարծում ենք, այստեղ կա ստվերային պայմավավորվածութոյւն Հերմինե Նաղդալյանի ու Վիվասել ընկերության ղեկավարության միջև,փոպադարձ համաձայնությամբ «ջրել այդ գումարը»,մանվանդ որ ԱԺ-ն վճարում է աշխատանքային համարներից կատարված ծախսերի համար։ իսկ ըննդիմադիր խմբակցությունները լավ կանեին օրինակ պահանջեին համապատասխան ծառայություններից արձանագարությունների սղագրութունները ուզեին,պարզելու համար թե արդյոք սեփական թե պետական հեռախոսից է օգտվել նաղդալյանը գործուղման ընթացքում։ եվ հանրությունը բնականաբար պետք է իրազեկվի այդ մասին։