«Մա՛մ, ես խմել եմ ուզում»,- ինքնաթիռում 7-ամյա մի աղջիկ ասաց մորը, երբ ըմպելիք էին հյուրասիրում։ Մայրը երեխայի համար՝ սփրայթ, իսկ իր համար՝ կոկա-կոլա վերցրեց։ Երեխան արդեն իսկ ավելորդ քաշ ուներ։ Ինձ հետաքրքրում էր՝ արդյո՞ք նրանք ջուր կվերցնեն։ Բայց ոչ, նրանք ջուր չցանկացան՝ չնայած բորտուղեկցորդուհիներն առաջարկում էին։

Mirkrasoty.life-ը գրում է, որ մայրը դստերը սովորեցրել է ծարավը հագեցնել գունավոր գազավորված ըմպելիքով։ Նույնն ինքն է անում։ Նրա դուստրն արդեն իսկ ակնհայտ խնդիրներ ուներ ավելորդ քաշի հետ, իսկ գազավորված ըմպելիքը մեծ քանակով շաքար է պարունակում։ Հավանաբար կարիք չկա նշելու, որ շաքարը ճարպակալման հիմնական պատճառներից մեկն է։ Բացի վնասակար ֆրուկտոզայից՝ գազավորված ըմպելիքը նաև սննդային գունավորիչներ, ծծմբական թթվի աղեր, այրված շաքար, բենզոլ, նատրիումի բենզոնատ, շաքարի փոխարինիչներ է պարունակում։

Այս մայրիկների համար հարկավոր է սառնարանին փակցնել հետևյալ տեղեկատվությունը.

Ֆրուկտոզան ճարպակալման ամենամեծ մեղավորն է։
Արհեստական սննդային գունավորիչներն ալերգեններ են։
Ծծմբական թթվի աղերն ալերգեններ են և գլխացավ են առաջացնում։
Այրված շաքարը կոնցերոգեն է։
Բենզոլն ամենաթունավոր նյութերից է, որը կուտակվում է օրգանիզմում։
Նատրիումի բենզոնատն առաջացնում է լյարդի ցիռոզ։
Շաքարի փոխարինիչները դառնում են դիաբետի, նյարդային խանգարումների պատճառ։
Թթուները նպաստում են օստեոպարոզի, միզասեռական համակարգում քարերի, կարիեսի առաջացման։
Կոֆեինը կարող է կախվածություն առաջացնել, ինչպես թմրամիջոցը։
Ածխաթթվային գազը փոխազդում է ջրի հետ և ածխաթթու ձևավորում՝ բացասաբար ազդելով որովայնի վրա։
Եվ այս ամենը մայրը տալիս է երեխային՝ ջրի փոխարեն։ Եվ կարծես թե բոլորը գիտեն վնասի մասին, բայց միևնույն է՝ օգտագործում են և՛ իրենք, և՛ տալիս են երեխաներին։ Ինչո՞ւ։