ՀՀ մաքսային ծառայության տվյալներով, 2011-2012 թթ. Հայաստանից արտահանված պղնձի հանքաքարի եւ խտանյութի քանակը 2011թ. կազմել է 118332,5 տոննա, որի արժեքը 260,552,5 հազար ԱՄՆ դոլար է: 2012 թ. տվյալներում նշված չէ, թե քանի տոննա պղինձ է արտահանվել, բայց նշված է, որ արտահանվածի գումարը կազմել է 227,579,7 հազար ԱՄՆ դոլար:
Այժմ ներկայացնենք, թե ինչ ապրանքներ են ներմուծվել Հայաստան, որոնցում օգտագործվում է պղինձ. պղնձալար, սալեր, թելեր, ժապավեններ, խողովակներ, փողակներ, վերջիններիս համար նախատեսված կցամասեր, ոլորած լարեր, ճոպան, մեխ, սեղմակ, պտուտակ, հեղյուս, մանեկ, խոհանոցի պարագաներ եւ այլն: Այս նշած իրերից պարզ է դառնում, որ Հայաստանում էլ կարելի էր հանգիստ արտադրել դրանք:
Նույն ՀՀ մաքսային ծառայության 2011-2012 թթ տվյալներով, 2011 թ. Հայաստան է ներմուծվել 3195,9 հազար ԱՄՆ դոլար արժողության 276 տոննա 87,6 կգ պղինձ պարունակող իրեր, իսկ 2012 թ.՝ 3040,9 հազար ԱՄՆ դոլար արժողության 249,7 տոննա 37,4 կգ քաշով իրեր:
Նույն վերլուծությունը կարելի է կատարել նաեւ մյուս պինդ հանածոների դեպքում, որոնք մեծ արժեք են ներակայացնում, արտահանվում են մեծ ծավալներով եւ վերադառնում են Հայաստան արդեն որպես ներմուծվող ապրանք:
Հայաստանը ոչ միայն շահույթ չի ստանում սեփական հանքերի շահագործումից, այլ նաեւ ինքն իրենից գնում է իր սեփականությունը:

Կից նյութն՝ այստեղ: