Այնպես է ստացվել, որ սուտը մեր կյանքի անբաժան մասն է դարձել: Ստում են բացառապես բոլորը: Իսկ ո՞ր դեպքերում են աղջիկները միանշանակ ստում տղաներին:
- Ինձ հետ ամեն բան նորմալ է:
- Ես թքած ունեմ քո նախկինի վրա:
- Կարող ես ասել, չեմ ջղայնանա:
- Ես երբեք չեմ խանդում:
- Եթե չես ուզում լուրջ հարաբերություններ ոչինչ, նորմալ է:
- Մի մտածիր, ես ոչ մեկին չեմ ասի:
- 5 րոպեից պատրաստ կլինեմ:
- Ես վստահում եմ քեզ:
- Ոչ, ոչ, ես քաղցած չեմ:
- Ես կվճարեմ, ոչ մի խնդիր:
- Սուրբ Սարգսի/Վալենտինի օրն ինձ համար նշանակություն չունի:
- Իհարկե, կարող ես գնալ ընկերներիդ հետ և մի լավ ուրախանալ:
- Չգիտեմ, ինչ ուզում ես արա: