«Տերովին տեր, անտերին գել
Ամեն բան արվեց, որպեսզի աշխարհի կողմից դէ յուրե անկախ ճանաչված Հայաստանը՝ ճնշվի, չեզոքացվի, մեկուսաանա և կտրվի աշխարհից: Իմպերիան թշնամաբար վերաբերվեց Սովետի դեմ ըմբոստացած ժողովրդին:Ռուսաստանին ծառայող բոլոր ռեսուրսներն ու կառույցները մնացին անսասան մեր երկրում:Մենք մեր իսկ ձեռքերով ամեն օր սկսեցինք քանդել ու ավիրել մերը: Որովհետև՝ օտարներին պետք չեր ուժեղ Հայաստան, այն էլ կենտրոնին հակառակ գնացող Արցախ ազատագրող: Չկազմակերպվեցինք համայն հայությամբ, որպես պետականակառույց ազգ: Ամեն բան ծուռ գնաց, որովհետև այդ անկախությունը ֆարս էր, այն նշանակովի էր, որվհետև իմպերիային դեմ դուրս եկանք միայն հողի համար, ոչ թե անկախ ապրելու գաղափարի:
Երեսուն տարի, օտարներին կուլ գնացած՝ ճիճու փառասերների, ագահ անկուշտների ապուշ կառավարման արդյունքն է սա: Օտարի հրամանների տակ աշխատանքի գնացող, չընտրված երեք նախագահներ ունենալու արդյունքն է սա:
Այսօրվա համար համայն հայությունն է պատասխանատու, որ ազնիվ չգտնվեցինք, որ անտարբեր պահվածք ընդունեցինք շատ ու շատ կատարվելիքների նկատմամբ: Բոլորն են վկա ու բոլորի աչքի առաջ է կատարվել ամեն բան:
Հրանտ Վարդանյան