Ռուսաստանում վաճառվող «Արցախ» անունը կրող գինին անհանգստացրել է մի խումբ ադրբեջանցիների: Գինին կրկնակի անհանգստության պատճառ է դարձել, քանի որ, բացի «Արցախ» գրառումից, պիտակի վրա առկա է նաև «Շուշի» գրառումը:
Մի խումբ ադրբեջանցիներ սկսել են մեղադրել իրենց պետությանը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին, քանի որ նրանք չեն կարողանում արգելել Ռուսաստանում վաճառվող նմանատիպ ապրանքների վաճառքը: Ռուսաստանում, բացի գինուց, պարզվում է՝ այլ ապրանքներ ևս են վաճառվում «Արցախ» անունով: Սակայն նշված անվանումը Ռուսաստանում որպես օրենքի խախտում չի համարվում, չնայած ադրբեջանցիները պնդում են, որ դա գնորդին մոլորեցնող քայլ է:
Իսկ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին մեղադրում են պետության շահերը պաշտպանելու փոխարեն իր սեփական բիզնես գործունեությամբ զբաղվելու մեջ: