Մի գիրք եմ կարդում, որտեղ կա 1960-70-ականներին Ճապոնիայի տնտեսական հզորացման մասին։
Ուրեմն 1960-ականներին ճապոնացիները աշխարհի տարբեր ծայրերում բանկեր ու վարկային կազմակերպություններ են հիմնում, որոնք շուկայի հետ համեմատած շատ փոքր տոկոսով վարկեր են տալիս բոլոր այն ընկերություններին, ովքեր ուզում են ճապոնական պրոդուկտ ներկրել։ Գումարի տոկոսը զուտ ինֆլացիան փակելուն էր գնում, բայց շատ ուժեղ խթանում էր ճապոնական պրոդուկտի արտահանումը։
Գումար տալիս էին ինչպես ճապոնացիներին, այնպես էլ ցանկացած մարդու, ով ճապոնիայից արտադրանք էր ուզում ներկրել։
Արդյունքում երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախվելուց 25 տարի անց Ճապոնիան աշխարհի երկրորդ ամենահզոր տնտեսությունն է։
Էս մոդելը շատ այլ երկրներ էլ են կիրառել, նաև մասնավոր կազմակերպություններ։ Ասենք Մերսեդեսը կամ Վոլվոն ունեն ֆինանսական կառույցներ, որոնք անհամեմատ ցածր տոկոսով վարկ են տալիս իրենց պրոդուկտը գնողներին։
Լավ մոդել է, սպասենք Հայաստանում ներդնելուն։