էս պռոյեկտի մասին ժամանակին մեր քաղաքական վերնախավը ասում էր անիրատեսական ու ոչ ձեռնտու բան է։ Տաս տարի անց կանգնած ենք հերթական փաստի առաջ, որ կա նաև երկաթուղային ճանապարհ, որը շրջանցում է մեզ։ Մի որոշ ժամանակ հետո էլ կկանգնենք Ադրջբեջան- Իրան հատվաում երկաթուղու կառուցվա լինելու փաստի առաջ ու պրծավ գնաց։ Ու ցավոք դաժը հյուսիս հարավը էտ վախտ կառուցված չի լինի։ Մենք կշարունակենք մեզ համեմատել իսրայելի հետ, իսկ ադրբեջանցիներին ոչխար կհամարենք։ Մենք կպայքարենք ցեղասպանության ճանաչման համար, չնայած, որ ոչինչ չենք անի զարգանալու ուղղությամբ։
Մենք կհանենք ու կհագնենք ժիլետները, լավ կտժժանք ու կխոսենք մեր բազմադարյա պատմության մասին, բայց դա կլինի աշխարհի տարբեր ծայրերում, բայց ոչ Հայաստանում։
Հոռետեսական ա, բայց դե էտա։ 25 տարում մի խելքը գլխին նախագծի ոչ մասնակցեցինք ոչ էլ առաջ քաշեցինք։ Հետադարձ հայացքով, որ նայում եմ, թերևս նախկինում շատ սխալ էի, որ դեմ էի հայ- թուրքական արձանագրությունների ստորագրմանը և այլն։ Եթե դա հաջողությամբ պսակվեր, ապա էտքան էլ տխուր չէր լինի ներկան։