ՀՀ բանակում ծառայությունը քննարկելուց առաջ նախ պետք է հասկանալ որտեղից են գալիս մեր հասարակության վախերը, որն էլ նպաստում է բնակչության արտագաղթին: Հո մարդիկ հենց այնպես չեն վախենում բանակ գնալուց՝ նույնիսկ եթե այն 3 տարի է. մարդիկ վախենում են պատերազմից ու դա բնական երևույթ է ու որ մի նորմալ մարդ չի վախենա իր երեխային պատերազմ ուղարկելուց: Դրա համար էլ ոչ թե բանակ գնալ-չգնալու հարցը պետք է հիմնական քննարկման առարկա դառնա, այլ պատերազմի ու խաղաղության հարցը: