Երևանը հա՛մ ապրող քաղաք է, հա՛մ էլ մի ահռելի հնագիտական դաշտ: Ուշ պարսկական շրջանի այս շենքը մոտ հարյուր տարվա վերակառուցումների ընթացքում դարձել էր տձև ու գորշ տուփի նման, որն ուղղակի անտեսանելի էր փողոցից, կամ ես չէի ուզում նկատել: Սկսեցին քանդել, որ «բարեկարգեն», ու տակից դուրս եկավ թաղակապ կամարներով այս 200 տարեկան կամ ավելի հին կառույցը, որն այժմ այլևս գոյություն չունի:

 

Տան տերն ասում ա, որ Սիլաչիի իրենց պուճուր գետտոյի կառույցները հիմնականում լրիվ էս ժամանակաշրջանի են, բայց սա միակն էր, որ կամարներով էր, գուցե մզկիթ կամ այլ կարգի հասարակական շենք է եղել, այժմ երբեք չենք իմանա: Ու սենց քանի հատ անհայտ շենք դեռ պիտի քանդվի էս քաղաքում, որն, իբրև թե, էլ պատմական շերտ չունի:

 

 

 

 

Фото Vigen Galstyan.

 

Վիգեն Գալստյան