Գաստրիտը դա ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Այն երևակվում է հիմնականում ոչ ճիշտ սննդակարգի, դեղորայքների ազդեցության, սննդային ալերգիայի պատճառով։ Սուր գաստրիտ նաև առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի այրվածքներըն ու սխալ նյութափոխանակությունը։


Հիվանդությունն ի հայտ է գալիս լորձաթաղանթի բորբոքումների կամ վնասվածքի տեսքով։ Նշաններն են փսխումը, սրտխառնոցը, փորլուծությունը, թուլությունը, ստամոքսում ծանրության զգացողությունը,գլխապտույտը, թքարտադրությունը և լեզվի փառը։
Սուր գաստրիտի ժամանակ անհրաժեշտ է ճիշտ սնվել։


Առաջին օրը հարկ է ամբողջովին հրաժարվել սննդից ու միայն թունդ թեյ խմել։ Երկրորդ ու երրորդ օրերին թույլատրվում է ուտել բրնձի և մաննի շիլաներ, ոչ յուղոտ ապուրներ, ջրիկ ապուրներ և կիսել։ Միայն մեկ օր անց գաստրիտով հիվանդը կարող է վերադառնալ սովորական սննդակարգի։


Սուր գաստրիտի նոպաները կարելի է թեթևացնել ստամոքսը լվանալով հանքային կամ սոդայաջրով։


Շատ արդյունավետ է նաև ստամոքսի շրջանում տաք թրջոցներ դնելը։Պահանջվում է նաև 2 3 օր անկողնային ռեժիմ։Եվ ամենակարևորը ազատվել վատ սովորություններից։
Սննդակարգից բացառել է պետք տապակած ուտելիքները, կծու համեմունքները։ Նշված ուտելիքներից հրաժարվելը կարող է կանխարգելել սուր գաստրիտի զարգացումը, ստամոքսի խոցը, քրոնիկ գաստրիտը։


Անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև հետևել հիգիենայի կանոներին։ Այս դեպքում կանխարգելումը ևս լավ արդյունք կապահովի նվազեցնելով սուր գաստրիտի առաջացման վտանգը։

 

Վրեժ Հովսեփյան