Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները հասկանալու համար պետք է մտնես իրենց մեջ, որպես հաասկանաս թե՛ իրենց խնդիրները, թե՛ խնդիրների առաջացման աղբյուրները:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում երիտասարդական հայկական ակումբ էի գնացել: Ճիշտն ասած, ի սկզբանե ինձ նախապատրաստել էի տհաճ անակնկալներին, որոնց պակասն այդպես էլ չզգացվեց:
Նախ հայկական ակումբ կոչվածում այդպես էլ ոչինչ հայկական չհայտնաբերեցի, բացի մի կորած-մոլորած սենյակներում գավաթների պոչերից կապված եռագույնի գույներով ժապավենները, որն ինձ ներկայացրեցին իբրև Հայաստանի դրոշի գույներ և 19-րդ դարի Ստամբուլի տարազների մի քանի հավաքածու, որը բացարձակ կապ չուներ հայկականի հետ, սակայն իրենք դա ներկայացնում էին, որպես հայերի տարազներ: Ամենավիրավորական թերևս ինձ համար այն էր, որ իրենք լավ իմանալաով արևմտահայերեն , ակումբում խոսում էին էին թուքրերն, դեռ մի բան էլ ինձ հանդիմանեցին, որ ես սկզբից չեմ ասել, որ գիտեմ թուրքերն ու կարող եմ հաղորդակցվել թուրքերենով:
Երբ այս իրողության մասին պատմեցի Ստամբուլի սուրբ Աստվածածին եկեղեցում պատահաբար հանդիպած Պոլսո արդեն նախկին փոխանորդ Արամ արք. Աթեշյանին, նա շատ հանգիստ ինձ պատասխանեց.
« Սա Թուրքիան է, որտեղ մենք ապրում ենք ազատ, ունենք մեր իրավունքները և պարտականությունները, ինչպես Թուրքիայի ցանկացած քաղաքացի: Մենք , այո , հայ ենք, քրիստոնիա ենք, Թուրքիայի կառավարությունը մեզ նայում է քաղցր աչքով: Իսկ թե հայերեն , կամ թուրքերն են շբվում երիտասարդությունը դա արդեն մեր ներքին հարցն է, եկեղեցական բոլոր ծեսերը հայերնեն է: Պատարագներին, որոնք նույնպես հայերեն է, հաճախ մասնակցում են թուրք պաշտոնյաներ, որոնք չեն հասկանում հայերեն, սակայն մեզ չեն ասում, թուրքերեն կատարեք ծեսը, այնպես, որ տանը կամ ակումբում թուրքերն շբվելը չեմ համարում ազգակործան գործոն»:
Կարեն Հովհաննիսյան