Ամեն զոհի մասին տեղեկություն տալուց հետո ադրբեջանական զինված ուժերի ահաբեկիչները ավելի կոպիտ ձևով են խախտում հրադադարը: Զոհի մասին տեղեկությունը տալուց ժամեր անց Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի վրա կրակեցին Սպայկ տիպի մեկ հրետանային հրթիռ՝ հոկտեմբերի 22-ին:

 


Հաջորդ կրակոցը արդեն հոկտեմբերի 23-ին, ժամը 15:05-ի սահմաններում էր: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով <<ՍՊԱՅԿ>> տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:

 


Ամեն անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օգտագործում է իր սպանված զինվորների անունը, որպեսզի նոր սադրանքների դիմի սահմանին: Դրա համար ամեն անգամ սրանց պետք է ավելի կոպիտ պատասխան տալ, որպեսզի միգուցե որոշ ժամանակ հետո մտքներով էլ չանցնի նման քայլ անել:

 

Աշոտ Ասատրյան