Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ընտրություններից հետո սկսված ու շարունակվող թանկացումները հիշեցնում են պառավի ուլերի մասին առակը, երբ մի պառավ ամեն օր այծի կաթի հետ ջուր էր խառնում ու վաճառում: Մի օր էլ ջրհեղեղ է լինում ու քշում-տանում է պառավի այծերը, սա էլ շվարում է ու չի հասկանում, թե ինչու: Այդ ժամանակ նրա որդին ասում է. «Մայրիկ, էս էն ջուրն էր, որ դու ամեն օր շերեփով խառնում էիր կաթին, հավաքվեց, եկավ ու քշեց-տարավ»:
Հիմա էս թանկացումներն ընտրությունների ժամանակ վերցրած էն տասը հազարներն են, որ հավաքվել, եկել ու սրբում-տանում են ձեր բոլոր խնայողությունները...
Երբեմն ջուրը որ մի բան բերում է, հետո ոչ թե ջուրն է տանում, այլ՝ ջրհեղեղը: