Եթե տարկետման վերացմանը դեմ են, մտահոգվելով, թե կրթության ու գիտության որակը կտուժեն, կներեք, բայց .... ՔՈՒԱՆՇ... Չեմ հավատում:

Չեմ հավատում, որովհետև եթե մեր ուսանողությունը իր գիտելիքների որակի համար պահանջատեր լիներ, վաղուց լսած կլինեինք այդ պահանջով դասադուլների և այլ բողոքի ակցիաների մասին:

Փնթփնփնթան բաբոների պես միայն բուհերի ադմինիստրացիաների մեջքի հետևից են բողոքում, բայց լեզուները կծած շարունակում հնազանդվել իրենց համար անբարենպաստ պայմաններին, փողով ու ծանոթով դասախոս դարձած դատարկագլուխներին և նրանց անպետք դասախոսությունները անգիր անում՝ լավ իմանակով, որ բուհից հետո որևէ տեղ այդ բլա բլա բլան նրանց պետք չի գալու:

 

Իզաբելլա Աբգարյան