Նկարում Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին է, ով հետևում է Հալեպում իրականացվող գործողություններին: Գեներալ Բաղերին հայտարարել է, որ ահաբեկիչների վերջն արդեն եկել է:
Սիրիական հակամարտության ընթացքում իրանցի մի շարք գեներալներ ու բազմաթիվ աշխարհազորայիններ են զոհվել:

 

Այս ընթացքում Իրանը բավականին զուսպ է արտահայտվել Մերձավոր Արևելքում ծավալած իր գործողությունների մասին, անցնող տարիների ընթացքում Իրանը շատ հաճախ դուրս էր մնում Սիրիայի հարցում տեղի ունեցած կարևոր գործընթացներից, սակայն ինչպես 2000-ականներին առանց Իրանի միջամտության և աջակցության Իրաքում անհնար կլիներ անվտանգություն հաստատել, այնպես էլ ներկայումս Իրանը դեռ շարունակում է մնալ տարածաշրջանային գործընթացներն արդյունավետ կառավարող երկրներից մեկը: