Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։
Սոբչակը նշում է, որ 2012 թվականի բողոքի ալիքից անցած 5 տարիների ընթացքում իր քաղաքական հայացքները վերջապես ձևավորվել են և ինքը պատրաստ է հայտնել դրանց մասին։
«Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան եմ, ողջ կյանքս ապրել և աշխատել են Ռուսաստանում, և ինձ համար միևնույն չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը։ Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հասարակական ասպարեզում ցանկացած գործողություններին և գիտակցելով նման հանձնարարության բոլոր ռիսկերն ու անհավանական դժվարությունները՝ որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իսկապես կարող է լինել քայլ՝ երկրին այդքան անհրաժեշտ փոխակերպումների ուղու վրա»,- գրել է նա։
Սոբչակի այս հայտարարությունից հետո համացանցի ողջ ռուսական տիրույթը քննարկում է նրա առաջադրվելը։ Օգտատերերի մեծ մասը ծաղրում են նրան, մի մասն էլ հրապարակել են վաղեմի ինտիմ տեսանյութեր։
Տեսանյութում Սոբչակը Տիմատիի հետ է։