Մինչ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով իրաքյան բանակային ուժերը և «ժողովրդական աշխարհազորի» զորամիավորումները դուրս են բերվել վերջին օրերի ընթացքում Բաղդադի վերահսկողության տակ անցած, ասյպես կոչված, վիճելի տարածքների բնակավայրերից, քրդական լրատվամիջոցները բավական ինտենսիվ կերպով տեղեկատվություն են տարածում դրանցում բռնկված քրդական ապստամբությունների և փեշմարգայի ուժերի գրանցած տեղային հաջողությունների մասին:

 

Բանն այն է, որ Բաղդադի կենտրոնական իշխանությունները պատրաստվում են «Իսլամական պետության» դեմ երկրի արևմտյան հատվածներում և Սիրիա-Իրաք սահմանին ռազմական գործողությունների՝ նաև սահմանի մյուս կողմում ահաբեկիչների դեմ Դամասկոսին ենթակա սիրիական, ըստ էության, դաշնակից ուժերի պայքարին օժանդակելու նպատակով:

 

Իրաքյան բանակային զորամիավորումների և «Ժողովրդական աշխարհազորի» ուժերի դուրսբերումը վերոնշյալ շրջաններից պայմանավորված է մեծամասամբ հենց այս հանգամանքով, ինչպես նաև Բաղադի այն վստահությամբ, որ իրավիճակը «քրդական ուղղությամբ» արդեն կարելի է կառավարել հիմնականում ոստիկանական ուժերով:

#Իրաք #Քրդստան