Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 


Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վեհաժողովում քննարկման ժամանակ Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելու հարցում։ Ընդ որում՝ մեր հարևանները դա արել են իրենց հատուկ նենգությամբ, այն ժամանակ, երբ ռուսական կողմն այդ քննարկմանը ներկա չի եղել։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը զենք է գնում Ռուսաստանից, ու այդ զենքը, ի տարբերություն Հայաստանի, հարձակողական ներուժ ունի, ու պարզ է, որ օգտագործվելու է Հայաստանի դեմ։
Ադրբեջանական տրամաբանությունն, առհասարակ, վերջին շրջանում քաղաքական մասով ընկնավորման նշաններ է ցույց տալիս։ Նախ՝ նրանք երկրի առաջին դեմքի միջոցով ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարում են, որ, ի դեմս Հայաստանի նախագահի, գործ ունեն ռազմական մեծ հանցագործի հետ, սակայն դրանից 20 օր չանցած՝ ԼՂՀ հարցով Ժնևում բանակցում են Սարգսյանի հետ։ Ալիևն էլ, ինչպես հասկացանք, բավականին ժպտերես էր այդ օրը զրուցում ՀՀ նախագահի հետ։
Ասել է, թե՝ ռազմական հանցագործ եք համարում, սակայն բանակցում եք այդ հանցագործի հետ, նշանակում է՝ լեգիտիմացնում եք նրա՝ «ենթադրյալ ռազմական հանցագործ լինելը»։
Այնուհետև արդեն մեղադրում են Ռուսաստանին՝ Հայաստանին զենք տրամադրելու արտոնյալ վարկերի համար, սակայն Աստված գիտի, թե իրենց ոնց են պահելու, երբ, օրինակ, դեմ առ դեմ հանդիպեն ռուսական պատվիրակությանը։ Բնավորության համաձայն՝ նորից լղոզելու են ու փոշմանեն ասածի համար, որովհետև Ռուսաստանը կարող է ոչ միայն դադարել զենք վաճառել Ադրբեջանին, այլ, այսպես ասած, կոշտ արձագանքել այդ իրողությանը։
Եվ առհասարակ, ինչ է նշանակում խոսել մի կողմի մասին, երբ տվյալ կողմը նիստերի դահլիճում չէ։ Սա միգուցե նորություն է եվրոպացի գործընկերների համար, սակայն ոչ երբեք հայկական կողմի համար, որովհետև քնած վիճակում սպա կացնահարելու Ադրբեջանի փորձը մենք վաղուց արդեն ընդունել ենք ի գիտություն: