Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը անցել է դրական մթնոլորտում,ինչպես կարող ենք կռահել ՀՀ նախագահի տրամադրությունից։ անշուշտ բանակցություններ,որպես այդպիսին բուն խնդրի վերաբերյալ ավելի քիչ են եղել,ավելի շատ խոսակցությունը եղել է սահմանային միջադեպերը վերացնելու ու զոհեր բացառելու թեմայով։ Կարող ենք ասել,որ սա հենց Վիեաննայի Ու Սանկտ -Պետերբուրգի համաձայնությունների որոշակի շարունակություն է։ Սարգսյանի ու ալիևի վերջին հանդիպումը ապրիլյան քառօրյաից երկու ամիս հետո տեղի ունեցավ, և այդ հանդիպման ընթացքում անզեն աչքով տեսանելի էր կողմերի միջև լարվածությունն ու սառնությունը։
Այս անգամ նախագահները խոսել են բացօթյա և շատերի ուշադրությանն է արժանացել Սարգսյանի ու Ալիևի՝ ժպիտ առաջացնող նկարը։ Ասել է թե,լարվածության այս պահին մաիյն ժպիտն էր պակաս։ Սակայն լինգիվստիկ առումով,սա նշանակում է,որ կողմերը իրար հանդեպ գոնե դրական են տրամադրված,որովհետև ի վերջո նախագահները իրավունք չունեն սեփական տրամադրությունը բերել ու հրամցնել միմյանց,որովհետև իրենք նախևառաջ երկիր են ներկայացնում։ Սարգսյանի պնդմամբ,ալիևտ հրաշալի հասկանում է իրավիճակի լրջությունը,կամ փակուղային իրավիճակը,և ըստ այդմ լուծումը լինելու է ցավոտ երկու կողմերի համար էլ։ Ակնահայտ է,որ սայլը տեղից շարժվելու է միայն մի դեպքում,երբ Ադրբեջանի հռետորաբանության մեջ ինչ-որ բան փոխվի։
Մասնավորապես փոխվի ռազմատենչ հռետորաբանությունը։ Հայաստանի դիրքորոշման մեջ էական փոփոխություն կա,որովհետև այժմ Հայաստանում սկսել են ավելի շատ խոսել խաղաղությունից ու այդ առումով մեր հասարակությունը հարևան երկրի հասարակության գիտակցական մակարդակից գոնե մեկ աստիճանով ավելին է։ հիմա մեզ մնում է միայն սպասել, հասկանալ,ի վերջո այս անգամ Ալիևի հռետորաբանության մեջ փոփոխություն կլնի թե ոչ։