Քանի որ շատ կարևոր հարց է ու դեռևս ժամանակ առ ժամանակ շարունակվում է «փաստարկվել», որ Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, մի քանի դիտարկում:
Նախ, փոխանակ իշխանության կարկառուններն ընդունեն, որ սխալվել են նման հայտարարություն անելով, շարունակում են մտնել բանավեճի մեջ ու դրա վերաբերյալ փաստարկներ պեղել: Այսինքն, ի՞նչն եք փաստարկում, թե ինչքան անկարող է ձեր ստեղծած անվտանգության համակա՞րգը, թե՞ ինքներդ ձեզ անվստահություն եք հայտնում:
Ասենք թե՛ Հայաստանը միայնակ չի կարող դիմագրավել Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքներին, բայց արդյո՞ք դա ենթադրում է, որ պետք է դրա մասին ուղղակի հայտարարել, այն էլ՛ ստեղծված արտաքին քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում:
Հայաստանը շատ բան չի կարող անել արտաքին ասպարեզում, դե հայտարարեք դրա մասին, ասեք՛ է՞լ ինչի է անընդունակ մեր պետությունը: Սա մեր գոյապահպանական շահին վերաբերող խնդիր է, մի՞թե անհրաժեշտություն կա անպատեհ խոսքերով այն դնել հարվածի տակ:
Երկրորդ. ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը՛ դրանով փորձելով կանխել ագրեսիան վերջինի դեմ: Սակայն, նման հայտարարությունը ոչ մի կերպ չի տեղավորվում կանխարգելման տրամաբանության մեջ:
Եվ երրորդ, թերևս, ամենակարևորը. Մենք, բացի «անվտանգության սպառող» երկիր լինելուց, նաև «անվտանգություն արտահանող» ենք: «Անվտանգության արտահանումը» միջազգային հարաբերություններում բավական լուրջ գործոն է: Դա ցույց է տալիս, որ տվյալ երկիրն այնքան լավ է սպառազինված, այնքան կազմակերպված ու մարտունակ բանակ ունի, մի խոսքով՛ անվտանգության այնպիսի համակարգ ունի, որն ունակ է այդ անվտանգությունը տարածելու այլ սուբյեկտների վրա էլ:
Ուզում եմ շեշտել՛ ՀՀ-ն «անվտանգություն արտահանող երկիր է», գոնե այդպիսի երկրին վայել պահված ցուցաբերեք: