Երեկ հրապարակվել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախնական տեքստը,որը կդառնա հանրային քննարկման առարկա ու ամենայն հավանականությամբ կստորագրվի նոյեմբեր ամսին՝ բրյուսելում արևելյան գործընկերության համագործակցության ժամանակ։ սովորաբար նման փաստաթղթերը հրապարակվում են հենց ստորագրման ժամանակ,այսինքն գագաթնաժողովին։ Եվ այն,որ հիմա է հրապարակվում փաստաթղթի թեկուզ նախնական ձևը ենթադրում է,որ այն այս մի քանի օրերին կաննցի շատ լուրջ հանրային քննարկումների ու ձևաչափերի ֆորմատում, որտեղ պարզ կլինի հասարակությունը,քաղաքական ուժերը, պատրաստ են այս թուղթը ընկալել որպես իրականություն թե ոչ։

 

Այլ կերպ ասած « սրի տակով» անցնելու գործընթաց է սկսվելու այս մեկ ամսվա ըթնացքում։ Ճիշտ է՝ թե Հայաստանի իշխանությունները,թե ԵՄ-ն հայտարարում են,որ փաստաթուղթը ստորագրվելու է,համենայն դեպս հայտնում են, որ չունեն որևէ մտավախություն որ այն չի ստորագրվի,հաշվի առնելով նախորդի դառը փորձը։ Սակայն անզեն աչքով էլ նկատելի է,որ մինչև վերջին պահը հայտնի չէ,կստորագրվի այն թե ոչ։ Դա ունի մի քանի պատճառներ։ Առաջինը իհարկե արտաքին գործոնն է ու այն,որ Հայաստանը 2013 թվականից սկսած ուրիշ տնտեսական միության անդամ է։

 

Իսկ դրանից առաջ՝ Հայաստանը ինչպես գիտեք չորս տարի բանակցում էր եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար։ Եվ ինչպես ընդունված է ասել «մեկ օրվա որոշումը» պայմանավորված է ավելի շատ Ռուսաստանի միջամտությամբ։ Ռուսական կողմը աշխատում է չարձագանքել այս համաձայնագրի կնքմանը,նշելով,որ եթե այն չի վնասում ԵԱՏՄ կանոնակարգին,ապա այն ստորագրելը որևէ խնդիր չի ներակայցնում։ Բայց իհարկե Ռուսաստանի համար Հարավային Կովկասում Հայաստանը կորցնելը կնշակաի կորցնել տարածաշրջանը վերջնականապես։ այնպես որ,ինչքան էլ խոսվի այն մասին,որ Ռուսաստանի համար մեկ է կստորագրի Հայաստանը շրջանակային համաձայնագիրը թե ոչ,միևնույնն է, միևնույնն է իրականությանը չի համապատասխանում ։