Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության տեսանելի հատվածը վարում է իր ներքին լսարանին միայն դուր գալու համար: Ահավասիկ համացանցում շրջանառվող նկարները: Մասնագետները պնդում են, որ տեսողական խաբկանքն ավելի համոզիչ է, քան որևէ այլ տեսակի խաբկանք, ուստի չպետք է զրամանալ Ադրբեջանի վարքի վրա, գոնե այս նկարների հաշվով: Քանի որ ադրբեջանցիներն իրենց համարում են թուրքերի փոքր եղբայրները, ապա պետք է, որ թուրքերից ժառանգած լինեն այս տիպի ժեստեր օգտագործելը: Օրինակի համար, Աթաթուրքը ժամանակին փորձ էր անում իր նկարները խմբագրել, կամ այսօրվա լեզվով ասած՝ ֆոտոշոփ անել:
Նա հրահանգում էր իր ֆոտոնկարիչներին, որ օտարերկյա բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումների նկարները նկարեն այնպիսի անկյունից, որտեղից խաբկանք էր ստեղծվում, իբրև թե ինքը առաջ է քայլում հյուրից, կամ նկարեն այնպիսի դիրքում, երբ հյուրի ձեռքը, որ մեկնած է Աթաթուրքին բարևելու համար, օդում է և դեռևս անպատասխան ձեռքսեղմում է...
Աթաթուրքից հետ չի մնում Էրդողանը: Օրինակ, անցած տարի Բոսֆորի կամուրջի վրայով անցնելիս, բեմադրեց մի տեսարան, որով իբրև թե փրկեց մի ինքնասպան լինող քրդի, ի դեպ այդ քուրդը, ով այս տարի դարձավ թուրք, խանդի հողի վրա սպանել էր կնոջը: Չխոսեմ էլ բազմաթիվ պաշտոնական հանդիպումների ժամանակ նրա կողմից արված ժեստ ակնարկները, որոնք բացռապես ներքին լսարանի համար են...
Կարեն Հովհաննիսյան