Քաղաքական ներկապնակը փողոցային հայհոյանքներով հարստացնելու նախաձեռնությունը պատկանում է ընդդիմադիրներին, անգամ մասնագիտացված ստորաբաժանումներ էին ստեղծվում (օրինակ՝ «ՀՀՇ-ի կանանց БТР-ը»), իսկ արդեն որոշ ժամանակ անց այն միանգամայն անխուսափելիորեն դարձավ համընդհանուր երկկողմանի «զինատեսակ»: Ցավալին այն է, որ այդ համառորեն արմատներ գցած հետամնաց երևույթը, անկախ սկզբնաղբյուրից ու հեղինակից, դատապարտելու փոխարեն, ոմանք խրախուսում ենք «հերոսներին», լավագույն դեպքում՝ ընդունում հումորով: Եթե համարձակություն դրսևորելու ձիրք ունեն, ապա իշխանության ամբիոնները հաստատ դրա համար հարմար վայր չեն: Մեր հերոսները, հավանաբար, ոգևորված են ամերիկացի որոշ հոգեբանների այն վարկածով, որ հայհոյանք օգտագործողները իբր բարձր ինտելեկտ ունեն: Գուցե այդպես է, բայց ամերիկացի հոգեբանները բնավ նկատի չեն ունեցել հրապարակային միջավայրը ...

 

Գևորգ Դանիելյան