Մեկդ մեր սիրելի վարչապետին տեղեկացրեք էլի, որ նա լիազորված չէ ներմուծման հարկերից ազատել ցանկացած բան, այդ թվում նաև էլեկտրամոբիլները: Նույն հաջողությամբ նա կարող է հանձնարարական տա ասենք Սինգապուրի կառավարությանը:


Նման որոշում կարող է կայացվել Տիգրան Սարգսյանի մակարդակում ու, ասեմ իմանաք, կայացվել է մոտ մեկ տարի առաջ: Տրամաբանությունը ինձ հուշում է, որ քլիք հավաքելու մոլուցքը վարչապետին կհասցնի՝ «աստված իմ ևս մեկ զոհ» նախադասությամբ սկսվող հանձնարարականների:


Արթուր Դանիելյան