Ալիևի անկարողության հերթական դրսևորումը․ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել... ((
Իրականում, ցավալի է, բայց մի տեսակ արդեն կանխատեսելի, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ ընթացքում սահմանին իրավիճակ է սրվելու: Դա արվում է և ունի շատ տրամաբանական բացատրություն:
Բանակցությունների սեղանին Ալիևն անզոր է, բանակցությունների ընթացքում, հավանաբար, միշտ ամեն ինչ ընթանում է ո՛չ իր սրտով, ո՛չ այնպես, ինչպես ուզում է, կամ Ալիևը չի կարողանում արտահայտվել...
Արդյունքում արտահայտվում է իրեն հասու՝ բռնաճնշումների լեզվով, ինչպես բնորոշ է ցանկացած բռնապետի:
Այս ամենը հաշվի առնելով, երևի թե ավելորդ չէ, պարզապես աղերսել մեր զինվորներին. տղե՛րք, զգո՛ն եղեք, երբեք մի՛ կարծեք, որ դա ձեզ հետ չի պատահի... ((((((