Քչերը գիտեն, որ «Հառաչանքների կամուրջ» անունով հայտնի այս կառույցը
գտնվում է Վենետիկում և կառուցվել է 1602 թվականին: Պալատական ջրանցքի վրա կառուցված այս կամուրջը Նոր բանտը կապում էր Դոժերի պալատի հետ, որտեղ գտնվում էին Օրենքների ղեկավարման և քրեական գործերի ղեկավարման դահլիճները, այլ կերպ ասած՝
դատարանները:


«Հառաչանքների կամուրջ» անվանումն այն ստացել է շնորհիվ կալանավորների, ովքեր դատարանի դահլիճից դեպի բանտ գնալիս անցնում էին այդ կամրջով և վերջին անգամ տխուր հառաչանք արձակելով նայում Վենետիկին։


Լեգենդներից մեկի համաձայն էլ՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե մայրամուտին գոնդոլում համբուրվեն այդ կամրջի տակ: