Դիցուք՝ ես ղեկավարում եմ մի հիմնարկ, որը տարիներ շարունակ խայտառակ ցուցանիշներ է ցուցադրում: Կրկնում եմ՝ տարիներ շարունակ: Զարգացնելով այս հիպոթետիկ օրինակը՝ հավելեմ, որ հիմնարկի աշխատակիցների մեջ կան ինչպխես թոփ կլասսի կադրեր, այնպես էլ լավ ու միջին որակի կադրեր: Կայուն վատն է միայն օֆիս մենեջերը: Այս հաստիքի վրա արդեն մի 5 հոգի փոխվել է՝ ամեն անգամ ավելի ու ավելի վատ կադրով:
Բանը հասել է նրան, որ սրանից մի քանի տարի առաջ ես հայտարարել եմ, որ եթե 2017 թվականին էլ իմ ղեկավարած հիմնարկը ցույց չկա այսինչ ցուցանիշը, ապա ես հրաժարական կտամ: Եկել է 2017-ը ու իմ ղեկավարած հիմնարկը նոււյնիսկ էլ ավելի վատ արդյունք է ցույց տվել, քան երբ ես այդ հայտարարությունն անում էի: Ի՞նչ է պետք անել ինձ պես ղեկավարի հետ: Կարծում եմ՝ վտարել ու արգելել այդ հիմնարկին 100 մետրից ավելի մոտենալ, որովհետև ինչքան էլ կադրերը սխալվեն, ինչքան տեղային մենեջմենթը կաղա, վերջնական պատասխանատուն հիմնարկի ղեկավարն է, որովհետև եթե կադրերը լավը չեն, ապա բարի եղի՛ր ու կա՛մ ավելի լավ կադրեր գտի, կա՛մ եղածներին աճեցրու, եթե տեղային մենեջմենթը լավը չէ, ապա քանի՞ գրոշ արժես դու՝ որպես ղեկավար, եթե չես կարողնում լավ մենեջեր ճարել, կամ էլ եղածին հուշել:
Հա՛, մոռացա ասեի. այդ հիպոթետիկ հիմնարկում տարիներ շարունակ պռավալ տալով հաներձ, ես թույլ չեմ տալիս, որ որևէ մեկը միջամտի դրա գործերին, չեմ ընդունում ոչ մի խորհուրդ, իմ էշն եմ քշում ու հնարավորինս իմ բարեկամներին, ծանոթներին ու շոպլիկներին եմ տեղավորում գործի:
Համաձայն եք, չէ՞, որ նման իրավիճակում իմ պես ղեկավարին պետք է ճիպոտներով վտարել ու թույլ չտալ, որ այդ ասպարեզի հետ աղերս ունեցող որևէ ղեկավար պաշտոնում լինի: Կարծում եմ, որ ոչ մի ողջամիտ մարդ չի հակադրվի:
Բա լավ, ախպեր ջան, էդ Նեմեցին ինչո՞ւ են զարդի նման պահում Ֆեդերացիայի նախագահ: Պետք է հավաքականը սկսի հոկեյիստներին էլ պարտվե՞լ, որ Նեմեցին կրկին բերման ենթարկեն ու ասեն, որ սիրուն չէ, այս անգամ էլ Ֆեդերացիայի նախագահի մանդատդ պետք է հանձնես: Ու ի վերջո, հենց Նեմեցն էր հայտարարել, որ հրաժարական կտա, եթե խմբային փուլը չանցնենք: Տղամարդու խոսքը խոսք չի՞ տեվտոնական շրջանակներում...