Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության:

 

Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն:

 


Նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը։