Հայաստանում, օրինակ, մի քանի պետություն կա՝ պետություն հանրապետականների համար, պետություն ընդդիմության համար, պետություն օլիգարխների համար, պետություն եկեղեցու համար և պետություն քրեական հեղինակությունների համար: Այս պետությունները բավականին զարգացած, ժամանակակից, ցպահանջ պետություններ են նորմալ բյուջեով, դաշինքի սկզբունքով գործող, իրար իրավունքները փոխադարձ ճանաչող և այլն: Եվ կա պետություն՝ անփող, չկայացած և պրոբլեմներով լի, մյուսների համար:
Մենք, շարքային մահկանացուներս, ապրում ենք այս վերջին պետության մեջ: Որովհետև ամեն օր հենց այդ պետության հետ ենք շփվում՝ ուզած, թե չուզած: Ինչպես առաջին պետությունները մեզ չեն տեսնում որպես մարդ ու քաղաքացի (մենք նրանց համար պարզապես գոյություն չունենք), այնպես էլ մեր՝ աղքատ ու տկար պետությունն ապրում է այնպես, կարծես օլիգարխների, կուսակցությունների, եկեղեցու և քրեական հեղինակությունների հետ կապված բոլոր հարցերը լուծվալ են և դրանց հետ կապված ոչ մի խնդիր չկա:
Բայց զավեշտն այն է, որ, ապրելով տարբեր պետություններում, մենք միևնույն ժամանակ ապրում ենք նույն ժամանակում և տարածությունում, և անխուսափելիորեն տեսնում-շփվում-հաղորդակցվում ենք առաջին պետությունների երկնային բնակիչների հետ: Ռ.Դեկարտը կասեր. : Հիմա, ստեղված իրավիճակում Հայաստանում պարզապես ձեռնտու չէ մտածել (և ապրել) որպես քաղաքացի: Լուծե՛ք այս խնդիրը, երկրի ապագայի պատասխանատուներ:
Մովսես Դեմիրճյան