Ադրբեջանում արդեն «Վիրտուալ գեներալի» մականունը ստացած Յաշար Այդեմիրովը, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ավելի շատ անիմաստ հարցազրույցներ է տվել, քան մարտական գործողությունների մասնակցել, ևս մեկ անգամ փայլել է իր անգրագիտությամբ: Չնայած այս «Վիրտուալ գեներալից» ավել բան սպասել չէր կարելի, մարդը պատերազմի տարիներին զինակից ընկերների դիակների տակ պախկվելով սողացել է մինչև Բաքու և ներկայիս ՊՆախարար Զաքիր Հասանովի հետ միասին արժանացել է գեներալի կոչումին, սակայն ի տարբերություն նախարարի, սրան համակարգից ավելի շուտ են դուրս շպրտել:
Հիմա հերթական հարցազրույցի ժամանակ սա մի շարք անիմաստ հայտարարություններով է հանդես եկել, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ: ՀՀ ԶՈՒ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով զորավարժության մասին խոսելիս Այդեմիրովը հայտարարել է ՝ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «Իսկանդեր»-ը չի գտնվում Հայաստանի ԶՈՒ հաշվեկշռում, ապա կարելի է ասել, որ «Սմերչ»-ը հայկական բանակի զինանոցում ներառված ամենահզոր հրթիռային համակարգն է: Ցանկացած անձ, ով հնարավորություն ունի համացանցին միանալու շատ հեշտությամբ կարող է ստուգել, թե աշխարհում, որ բանակի սպառազինության մեջ կան «Իսկանդեր»-ներ: Բոլոր պաշտոնական աղբյուրներում ասվում է, որ դրանք առկա են ՌԴ և ՀՀ ԶՈւ-երում: Սա պաշտոնապես: Ոչ պաշտոնապեսն էլ հաստատ Այդեմիրովը զորահանդեսի ժամանակ տեսած կլինի:
Իսկ «Սմերչ»-ի մասին խոսելիս Այդեմիրովը ասում է՝ սակայն չպետք է մոռանալ, որ այդ հրթիռային համակարգերը արտադրվել են դեռ խորհրդային տարիներին և շահագործման են հանձնվել 1987 թվականին: Թեև քաղաքացիական անձիք չգիտեն այդ մասին, սակայն պրոֆեսիոնալ զինվորականները լավ են գիտակցում, որ 30 տարի առաջ արտադրված և երկար տարիներ պահեստում մնացած զենքի հաջող կիրառումն առնվազն կասկածելի է: Ճիշտն ասած մարդկության և Այդեմիրովի պատկերացրած պրոֆեսիոնալ զինվորականները իրարից շատ տարբեր են, սակայն այս հարցազրույցից հետո գոնե պաշտպանության նախարարը, թող մեկ անգամ նրան հրավիրի բանակի զինանոց ու մանրամասն պատմի, թե կոնկրետ, որ զենքը որ թվականի է: Համոզված եմ , որ Այդեմիրովը անակնկալի կգա իրենց զենքերի արտադրության թվականներից: Կարելի է նրան հենց առաջին պահին ծանոթացնել Միխայիլ Կալաշնիկովի ստեղծած ԱԿ-47 ինքնաձիգի պատմության հետ: Համոզված եմ Այդիմիրովի մեծ հիասթափություն կապրի, եթե իմանա, որ այն զինատեսակը, որը օգտագործում են իրենց բանակում ստեղծվել է 1947 թվականին: Ավելի պատկերավոր լինելու համար կարելի է նաև նրան ծանոթացնել այդ զենքի հնարավորությունների հետ:
Թշնամու բանակի գեներալները , երբ անգրագետ են լինում դա ավելի վատ է: Ավելի լավ է կռվես գրագետ մարդկանց հետ, քան միջակության: Սրանցից ամեն ինչ սպասելի է, քանի որ սրա նմանները ոչ մի բանի մասին գաղափար չունեն:
Աշոտ Ասատրյան