Արցախի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին 7 ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 16.5%-ով:

Ինչ վերաբերում է ավելի թարմ ցուցանիշներին, ապա դրանք ավելի ներկայանալի տեսք ունեն: Ներկայացված արդյունքների համաձայն՝ այս տարվա առաջին 8 ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվությունը գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի գրանցած արդյունքը 17.2%-ով:

Ինչպես տեսնում ենք, Արցախի տնտեսությունը լավ «մարզավիճակում է» և ամեն ամիս բարելավում է իր արդյունքները:

 

Արմեն Վարդանյան