Նախօրեին Հայաստանի երկնքում հայտնված լույսի շողքը երևացել է նաև Իրանում, մասնավորապես Ղազվին նահանգի Բիդեսթան գյուղում, որն ընկած է մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արևմուտք:

 


Իրանի ԶՈւ ռազմաօդային ուժերի «Խաթամ օլ-Անբիա» ռազմակայանի հրամանատարի տեղակալը նշել է, որ լույսի շողքը Ռուսաստանի կողմից Աստրախանում արձակած բալիստիկ հրթիռինն է: