Նուռն իսկական բնական կենսահյութ է, որն օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները և ունի նաև բուժիչ այլ հատկություններ:
Լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նռան հյութը՝ ներառյալ կեղևը և հատիկները, բարելավում է ուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը:

 


Նռան բուժիչ հատկությունները բացատրվում են օրգանիզմում թթվայնացման գործընթացների նվազեցմամբ, որի ընթացքում բջիջներում վնասվում է ԴՆԹ-ն: Հետաքրքիր է, որ առավել օգտակար են համարվել մրգի ոչ ուտելի մասերը, որոնք պարունակվում են մզվածքում կամ հյութում:

 


Նուռը հայտնի է իր բացառիկ հատկություններով դարերի ընթացքում: Այն պարունակում է А, С և Е վիտամիններ, ինչպես նաև երկաթ և հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում քայքայիչ գործընթացներ առաջացնող ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը: