Ադրբեջանում նախաքննություն է սկսվել Ֆիզուլի Թանիրվերդևի նկատմամբ, որը ֆիկտիվ «Ադրբեջանի Լաչինի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետն է»։ Բանն այն է, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում բացահայտ կողմ է արտահայտվել Իրաքի Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացմանը, տարածել այսպես կոչված «Մեծ Քրդստանի» քարտեզներից, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Թանիրվերդիևը աջակցում է նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»։


Թեմայի՝ հրապարակային դաշտում արծարծվելուց անմիջապես հետո նշված անձի ֆեյսբուքյան էջից հեռացվել են խնդրահարույց գրառումներն ու լուսանկարները՝ փոխարենը թողնելով Ի․ Ալիևի հետ ունեցած համատեղ լուսանկարները։

Фото Artyom Tonoyan.Фото Artyom Tonoyan.

Արտյոմ Տոնոյան