Մեր երկրում մարդիկ ավելի արժանապատիվ են ապրում, քան ցանկացած այլ երկրում։ Փայտաշեն շենքերի մենեջերներն ունեն բոլոր բնակարանների բանալիները, իսկ նրանց լկտի կեցվածքի մասին խոսք չկա․․․ Մի երեք տարի առաջ Գլենդելի ընկերոջս տանը շախմատ էինք խաղում։ Ընկերս ձայն լսեց հյուրասենյակից։ Զարմացած շտապեց հյուրասենյակ, ես էլ՝ նրա հետևից։ Սենյակի կենտրոնում տեսանք շենքի մենեջերին, որը մի գեր կին էր, և որը, մեզ տեսնելով, ապշեց։

 

Ընկերս գոռաց նրա վրա, թե ինչ իրավունք ունի մտնել իր տուն։ Սա էլ փոխանակ ներողություն խնդրի, արդարացավ, իբր ձայն լսեց, մտածեց՝ հրդեհ է, և սկսեց գոռգոռալ ընկերոջս վրա։ Ընկերս վրա տվեց, ես բռնեցի նրան և կնոջը դուրս հրավիրեցի։ Մյուս ամիս ընկերս տեղափոխվեց։ Կամ խաբում են, երբ ասում են, թե մեքենան մի երկու ամիս քշեցինք, տարանք փոխեցինք նորով և այլն․․․

 

Նման դեպքերում, այսինքն՝ մեքենան փոխելիս, փոխողը առնվազն մի քանի հազար է կորցնում․․․ Ինչ վիճակի են հասցրել մեր երկիրը, որ արտերկրի տաժանավայրերը ավելի լավ են թվում մեր մի ժամանակվա դրախտային երկրից․․․