Փաստորեն ՀՀ ազգային հերոս է նաեւ Նիկոլայ Ռիժկովը։ Կենսագրականում նշվում է, որ էդ մարդը 1971-85 թվականը կոմկուսի բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Իսկ 85-91 թվականներին եղել է ԽՍՀՄ մինստրների խորհրդի նախագահը, այլ կերպ ասած էդ հսկա կայսրության վարչապետը։ Ազգային հերոսի կոչում է ստացել, միայն էն բանի համար, որ իբր 88-երկրաշարժի ժամանակ լավ է կազմակերպել աղետի գոտու աշխատանքները։


Գուցե շատերը չկիսեն կարծիքս, բայց ԽՍՀՄ-ի այլազգի որեւէ գործիչ պտի չարժանանա ՀՀ բարձրագույն կոչմանը, որովհետեւ ԽՍՀՄ գործիչների, առավել եւս առաջին դեմքերի, գլխավոր գործը եղել է պետությունների, ժողովուրդների ինքնիշխանութունը, անկախությունը թույլ չտալը։


Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ռիժկովը բարձր պաշտոն է զբաղեցրել էն ժամանակահատվածում, երբ Հայաստանում թափ էր հավաքում ազատագրական շարժումը, իսկ թե ոնց էր ԽՍՀՄ ղեկավարությունը փորձում ճնշել այդ շարժումը դպրոցական դասագրքերում էլ կարելի է գտնել։ Իսկ դուք ասում եք Էռնեկյանին ազգային հերոս են տվել։ Լավ են արել:

 

Մկրտիչ Իսրայելյան