Մի տարի ա կառավարությունը, վիզ դրած, ստվերի դեմ ա պայքարում: Ասում եմ, առանց որևէ հեգնանքի: Իրոք շատ հետևողականորեն պայքարում են ստվերի դեմ և բոլոր վիճակագրական տվյալներում դա երևում է: Օրինակ՝ ՀՆԱ աճը չի երևում, իսկ ստվերի կրճատումը երևում է: Արդյունքում 6,6% աճել է հարկերի հավաքագրումը և մոտ 3% «աճել» է ՀՆԱ-ն: Եթե գազի շուկան էլ ստվերազրկեն, մի 50 միլիոն դոլար էլ էդտեղից կգա, որը մի 0,5% էլ կավելացնի ՀՆԱ-ին ու բյուջեին: Կհիշե՞ք այն հոծ բազմությունը, որը գոռում էր, որ երկրի տնտեսության 50 տոկոսը ստվերում է... Քաղաքացիներ, մի հապաղե՛ք, գնացեք ՊԵԿ և ցույց տվեք, որտեղ է այդ 50%-ը:
Հ.Գ. իհարկե ստվերի կրճատում ը բերել է գործազրկության աճին և տնտեսության կրճատմանը, բայց դա հեչ: Իմաստն, իսկզբանե, էլ էդ չէր: ՀՀԿ-ին պետք է կտրել բոլոր տեսակի ռեսուրսներից, ու դա հետևողականորեն արվում է արտահերթ ընտրությունների շեմին: