Եթե կատարվում են հանցագործություններ, սխալ է միանգամից, հենց կատարմանը հաջորդող վայրկյաններից ուրախանալ, չարախնդալ, ոստիկանության ուղղությամբ հասցեավորված մեղադրանքներ հնչեցնել։


Հակառակը, յուրաքանչյուր հանցագործության փաստը պետք է մտահոգիչ լինի հասարակության բոլոր անդամների համար և յուրաքանչյուրն իր մասով պետք է նպաստի դրա բացահայտմանը (եթե, իհարկե, կունենան տեղեկություններ)։


Բացի այդ՝ նույն չարախնդացողները պետք է ակտիվ մասնակցություն ունենան նաև իրավախախտումերի նախականխման և կանխման ուղղությամբ։
Պետք է հասարակական գիտակցությունից վերանա «չեմ տեսել», «չեմ լսել» եզրույթները։
Ոստիկանությունն ուժեղ է հասարակության օժանդակությամբ, հասարակությունը՝ ոստիկանությունով։

 

Մնացական Բիչախչյան